Փերիս Ջեքսոնը հետևել է իր հոր՝ Մայքլ Ջեքսոնի օրինակին, և խաղացել է թրիլլերում: Փոփ արքայի դուստրը կինոնկարում շատ անսովոր դեր է ստացել. նոր՝ «Սովորույթ» ինդի-ֆիլմում Փերիսը մարմնավորել է Հիսուս Քրիստոսին: Ներկայումս ֆիլմը հետարտադրության փուլում է:
Սարսափ ֆիլմը, որը, ինչպես հաղորդում է New York Post-ը, ոգեշնչված է «վաղ Տարանտինոյից», պատմում է երեկույթների սիրահար աղջկա մասին, ով ներքաշվում է թմրամիջոցների անհաջող գործարքի մեջ և փախուստի է դիմում՝ քողարկվելով միանձնուհու հագուստով:
Ֆիլմում նկարահանվել են նաև Բելլա Թորնը, մի քանի ռոք երաժիշտներ և մոդել տրանսգենդեր Անդրեա Պեժիչը: Թրիլլերի թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը