
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Գեղեցկուհի», «միշտ կանացի»։