
Նկարազարդող, կինոռեժիսոր եւ մուլտիպլիկատոր, «Թոմ եւ Ջերրի» ստեղծողներից Ջին Դեյչը մահացել է Պրահայում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Մահվան պատճառը չի հաղորդվում։ Դեյչը 95 տարեկան էր։
Ջին Դեյչը «Թոմն ու Ջերիին» անիմացիոն սերիալի տասներեք դրվագների ռեժիսորն է, ինչպես նաեւ աշխատել է «Պապայ նավաստին» մուլտսերիալի վրա: Բացի այդ, նա ստեղծել է «Մանրո» եւ «Նուդնիկ» մուլտֆիլմերը, ինչպես նաեւ «Թոմ Թերիֆիկ» մուլտսերիալը։ 1960թ․-ին լույս տեսած կարճամետրաժ «Մանրոն» արժանացել է «Օսկար» մրցանակի։