Վարակի, այդ թվում նոր կորոնավիրուսի տարածման կանխման համար կարևոր է ոչ միայն ձեռքերը ճիշտ լվանալը, այլև ճիշտ չիորացնելը: Գիտնականներն այս մասին հայտնել են կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական կոնգրեսում, որը COVID-19-ի համավարակի պայմաններում անցկացվել է առցանց ռեժիմում:
Նոր հետազոտության հեղինակները համեմատել են թղթե սրբիչների և ձեռքերը օդով չորացնող սարքերի էֆեկտները, հայտնում է Forbes-ը: Վիրուսային աղտոտում խթանելու համար փորձի ժամանակ օգտագործվել են բակտերիոֆագերը՝ վիրուսներ, որոնք կարող են բակտերիաներով վարակել, բայց մարդու համար անվտանգ են:
Հետազոտության մասնակիցների ձեռքերն աղտոտել են բակտերիոֆագերով, որից հետո նրանք պետք է ձեռքերը վատ լվանային, դրանք չորացնեին թղթե սրբիչով կամ օդով չորացնող սարքի միջոցով: Դրանից հետո նրանք պետք է դիպչեին տարբեր մակերևույթների, ներառյալ դռան բռնակները, բազրիքները, հեռախոսները, բազկաթոռների բռնակները, ինչպես նաև ձեռքերը քսեին հագուստին: Գիտնականներն այնուհետև ստուգել են այս բոլոր մակերևույթների վրա բակտերիոֆագերի առկայությունը:
Պարզվել է, որ աղտոտված են եղել 11 մակերևույթներ, որոնց դիպել են ձեռքերը տաք օդով չորացրած մարդիկ, և 6 մակերևույթներ՝ թղթե սրբիչներով չորացրած ձեռքերով հպվելուց հետո: Ավելին՝ մակերևույթների վրա վիրուսների խտությունը 10 անգամ ավելի էր ձեռքերի համար չորացնող սարքերի օգտագործումից հետո:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս ձեռքերը չորացնել, այնուամենայնիվ, թղթե սրբիչներով, հատկապես հիմա՝ COVID-19-ի համավարակի պայմաններում: