
Փրինսթոնի համալսարանի գիտնականները պատմել են կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ գլխավոր սխալների մասին:
EurekAlert-ի հաղորդմամբ՝ այդ թվում են վախը անհայտի նկատմամբ, չափից դուրս սոցիալական հեռավարությունն ու վիճակագրական տվյալների սխալ մեկնաբանությունը:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ եթե մարդիկ գիտակցեն այդ բոլոր ծուղակները, ապա դա թույլ կտա արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ: Օրինակ, տագնապի պատճառով մարդիկ կարող են սկսել մոռանալ ֆիզիկական վարժությունների, քնելու մասին կամ դադարեն շփվել մարդկանց հետ: Այդ ամենը կհանգեցնի քրոնիկ հոգեկան խանգարման:
Մասնագետները խորհուրդ են տալիս ճիշտ մեկնաբանել ամենօրյա հաղորդագրությունները հիվանդացության աճի կամ նվազեցման մասին:
Մասնագետները մտավախություն ունեն, որ երբ կորոնավիրուսն ավարտվի, կարող են սկսվել առողջապահության մարմինների ներկայացուցիչների հետապնդումներ, որոնք ըստ հասարակության արդյունավետ չեն գործել: