Մարմինը լավ վիճակում պահելը հայտնի մարդկանց համար գրեթե պարտականություն է: Նրանց միշտ հետևում են պապարացիները, իսկ երկրպագուները ոչ մի առիթ բաց չեն թողնում քննադատական մեկնաբանություններ անելու համար: Cosmo.ru-ն ներկայացնում է ամենատարօրինակ դիետաները, որոնց հետևում են աստղերը:
Զոի Կրավից. կավով դիետա
Ամերիկացի դերասանուհի Զոի Կրավիցը խոստովանում է, որ սնունդի յուրաքանչյուր ընդունումից առաջ մի գդալ կավ է ուտում և դրա շնորհիվ կորցրել է 20 կիլոգրամ: Ի դեպ, կավը օգնում է ոչ միայն կորցնել լրացուցիչ կիլոգրամները, այլև մաքրում է մարմինը տոքսիններից:
Ջենիֆեր Լոպես. յուղային սով
Ջենիֆեր Լոպեսը սովորել է «խաբել» իր մարմինը. երգչուհին դաստակներին գրեյպֆրուտի յուղ է քսում և երբ քաղց է զգում, հոտ է քաշում դաստակներից, և ստեղծվում է տպավորություն, թե նա շոկոլադ է կերել:
Ռենե Զելվեգեր. սառույցային դիետա
Ռենե Զելվեգերը նույնպես ունի իր «հնարքները». երբ դերասանուհին ուզում է ուտել, նա սառցե խորանարդիկներ է ուտում, այնպես որ նրա ստամոքսը «լցվում է» և ուղեղին «ազդանշան է ուղարկվում», օրգանիզմը քաղց այլևս չի զգում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը