Կորոնավիրուսի մասին նորությունների քաոսային դիտումը ինքնամեկուսացման ժամանակ տագնապալի նշաններից մեկն է: Այս մասին պնդում են հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետները:
ТАСС-ի հաղորդմամբ՝ հոգեբանները պնդում են, որ տագնապալի վիճակը կարող է եկարատև լինել: Եվ այդ ամենը կարող է առաջացնել ոչ միայն հոգեբանական անհարմարություն, այլ նաև ֆիզիկական ախտանիշներ՝ ուժեղ սրտխփոց, դժվարացած շնչառություն, կրծքավանդակում ծանրություն, դող, մկանային լարվածություն և այլն:
Այդ ախտանիշները վերացնելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս սահմանափակվել 3-5 կայք դիտելով և չկարդալ կասկածելի աղբյուրների հոդվածները: