
Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ռիսկի գոտում կարող են լինել արյան երկրորդ խմբով մարդիկ: Նման կարծիք է հայտնել մանկական վիրաբույժ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կրուգլին:
«Մահացածների թվում նաեւ արյան երկրորդ խմբով ավելի շատ մարդ է եղել»,- բժշկի խոսքերը մեջբերում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը: Մահացածների շրջանում արյան այս խմբով մարդիկ 40 տոկոս են կազմել:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալների համաձայն` աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3.077.007 դեպք եւ դրա հետեւանքով մահվան 211.960 դեպք: Առողջացել է 925 857 հիվանդ: