Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին
Advertisement 1000 x 90

Սարիկ Անդրեասյանի նոր սերիալի մասին

Հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նոր սերիալ է նկարահանում Դմիտրի Նագիևի մասնակցությամբ: 10 մասից բաղկացած «Նագիևը կարանտինի ժամանակ» սերիալը պատմում է դերասանի ինքամեկուսացման մասին:  Նախագիծը ներկայացմում է այն պայմանները, որը ստիպել է դերասանին հայտնվել տանը ու մեկուսանալ մարդկանցից:

Նագիևի համար սկզբնական շրջանում` իր իսկ խոստովանությամբ, ծանր է եկել այդ փորձը, բայց որոշ ժամանակ անց նա հասկացել է, որ ինքնամեկուսացման մեջ էլ լավ կողմեր կարելի է գտնել ու նորը սովորել:

15 րոպե տևողությամբ յուրաքանչյուր սերիա մի նոր պատմություն է կարանտինի ու դրան առնչվող լավ ու վատ կողմերի մասին: Հատկանշական է, որ նախագծում հանդես են գալիս նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:

Սերիալի նկարահանման աշխատանքները տեղի են ունենում Մոսկվայի մերձակայքում, իսկ ամբողջ նկարահանող անձնակազմը խստագույնս պահպանում է անվտանգության կանոնները:

«Նագիևը կարանտինի ժամանակ» սերիալի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 30-ին:

Հիշեցնենք նաև, որ Սարիկ Անդրեասյանը հայտարարել է Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործության էկրանավորման մասին: Որպես ձևաչափ նա ընտրել է «Մեծն Գեթսբի» ժապավենի մթնոլորտն ու ճաշակը:

vnews.am