Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչու կորոնավիրուսի որոշ ախտանիշներ հանդիպում են սահմանափակ թվով պացիենտների մոտ:
Ինչպես հայտնում է ArsTechnica-ը, Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) և Լոնդոնի Թագավորական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, թե ինչու են որոշ վարակվածների մոտ ծանր ախտանիշներ լինում: Մասնագետները նաև ուշադրություն են դարձրել ոչ անկհայտ ախտանիշներին, ինչպես օրինակ՝ մկանային ցավ կամ հոտառության կորուստ: Իսկ հազը, կրծքավանդակի և որովայնի շրջանում ցավերն ամենատարածված ախտանիշներն են:
Գիտնականների խոսքով՝ հենց այդ ախտանիշներին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին:
Մասնագետների խոսքով՝ գենետիկան ևս ազդում է կորոնավիրուսի թեստավորման ժամանակ ախտորոշման ճշգրտության վրա: Գիտնականները հայտնաբերել են գենետիկ բաղադրիչ, որը կարող է նպաստել հիվանդության ոչ կոռեկտ սահմանմանը:
Ինչպես նշում է ArsTechnica-ը, այդ հետազոտությանը պետք է վերաբերվել փոքր ինչ կասկածամտորեն: Բացի այդ, հետազոտությունը ներառում է կարճ ժամանակահատված՝ մարտի 25-ից ապրիլի 3-ը: