Էլեկտրոնային ծխախոտը սրտի և զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Էլեկտրոնային ծխախոտը սրտի և զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը. հետազոտություն

Էլեկտրոնային ծխախոտը սրտի և զարկերակների համար նույնքան վտանգավոր է, որքան սովորական ծխախոտը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association գիտական պարբերականում:

Բոստոնի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են 21-45 տարեկան 400 տղամարդկանց և կանանց արյունատար անոթների ֆունկցիաները: Նրանցից ոմանք սովորական ծխախոտներ են ծխել, մյուսները՝ էլեկտրոնային ծխախոտներ և վեյպեր:

Հետազոտության հեղինակները նշել են, որ սրտանոթային հիվանդությունները ծխողների մոտ մահվան հիմնական պատճառն է: Շատ ծխողներ անցնում են վեյպերի օգտագործման՝ կարծելով, թե դա կնվազեցնի օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ:

Հետազոտության հեղինակները խոսքով՝ որևէ ապացույց չկա, որ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

med.news.am