
ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի (CDC) գիտնականները ներկայացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են կորոնավիրուսի ախտանիշներ լինել:
Կորոնավիրուսը կարող է արտահայտվել ոչ միայն բարձր ջերմությամբ, հազով եւ հեւոցով, այլ նաեւ դերմատոլոգիական ախտանիշներով:
Գիտնականներն առանձնացրել են մաշկային 5 խնդիրներ, որոնք կարող են վարակի ախտանշաններ լինել.
- Ողջ մարմնով մեկ ծակոցի զգացողություն
- Կարմիր ցան, հետքեր, որոնք եղնջացան են հիշեցնում
- Մաշկի այրոց
- Մաշկի բարձր զգայունություն
- Քոր