
Երգչուհի Մադոննան հետեւորդների հետ կիսվել է COVID-19-ի հակամարմինների վերաբերյալ իր թեստի արդյունքներով: Այս մասին հայտնի աստղը պատմել է իր Instagram-ում՝ «Կարանտինային օրագիր» շարքի 14-րդ գրառման մեջ։
https://www.instagram.com/tv/B_nnEvnh_2Y/?utm_source=ig_embed
«Օրերս թեստ հանձնեցի եւ պարզվեց, որ ունեմ հակամարմիններ (կորոնավիրուսի դեմ), այնպես որ վաղը երկար ուղեւորության կգնամ մեքենայով, կբացեմ մեքենայի պատուհանն ու կշնչեմ COVID-19-ի օդը»,- հայտնել է երգչուհին։
Ինքնամեկուսացման ռեժիմի ընթացքում Մադոննան պարբերաբար երկրպագուների հետ կիսվում է իր պարապմունքների տեսանյութերով։