
Sotheby’s աճուրդային տունը առցանց աճուրդ է անցկացրել հայտնի Cartier բրենդի թևնոցի համար: Զարդը վաճառվել է ռեկորդային գումարով: Գնորդն այն ձեռք է բերել 1.34 միլիոն դոլարով, գրում է Scottish Financial News-ը:
Թևնոցնի մեկնարկային գինը 600-800 հազար դոլար էր: Թե ով է գնել զարդը, չի հաղորդվում:
Թևնոցը զարդարված է ադամանդներով, շափյուղաներով, զմրուխտներով, սուտակներով, օնիքսներով և սև էմալով:
Թևնոցի նախորդ սեփականատերը նշել է, որ այն կրել են միայն մեկ անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը