Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ. armeniasputnik.am

Հայտնի է,որ հայերն աչքի են ընկնում ոչ միայն հյուրասիրությամբ և կենսուրախությամբ, այլև հրաշալի հումորի զգացումով։ Իսկ երբ նրանց կողակիցները հանդուրժում են իրենց խենթությունները, ապա իսկական «պայթուցիկ» զույգ է ստացվում։

Այդպիսի կոլորիտային զույգերից են Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան, Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը, ինչպես նաև Դավան և Օլգա Բուզովան։

Իհարկե, թե՛ Ժաննան, թե՛ Սերենան, և թե՛ Օլգան ի վերուստ օժտված են հումորի զգացումով, իսկ հայ զուգընկերները, ինչպես երևում է՝ միայն բազմապատկում են այդ շնորհը։ Արդյունքում նրանց կարելի է անվանել համացանցի երեք ամենավառ զույգերը, որոնց հրապարակումները իրենց միլիոնավոր հետևորդներին լիաթոք ծիծաղ են պարգևում։ Իսկ համավարակի օրերին առանց այդ «երիտասարդության էլիքսիրի» դժվար է ապրել։

Գարիկ և Ժաննա

Հայտնի ռուսաստանաբնակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լևինան, ամեն ինչ իսկական տոնի են վերածում, անգամ չարաբաստիկ ինքնամեկուսացումը։ «Կարանտինային խնդիրներից» մեկը՝ գեղեցկության սրահների անհասանելիությունը, ամուսինները խաղարկել են ամենազվարճալի ձևով։

Մի քանի օր առաջ Ժաննան ինտրիգային լուսանկար էր հրապարակել, մակագրելով․ «Վարսավիրանոցները փակ են, ստիպված էի ինքս կտրել Գարիկի մազերը։ Սանրվածքը բավական հաջող է ստացվել, միայն թե հիմա ո՞նց է դիմակ կրելու»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am