The Walt Disney կինոստուդիան հայտնել է «Աստղային պատերազմներ» կինոպատումի նոր ֆիլմերի ռեժիսորի անունը։ Ֆիլմերի վրա կաշխատի «Օսկար» մրցանակի դափնեկիր Թայկա Վայտիտին, հաղորդվում է նախագծի կայքում։
Վայտիտին նկարահանել է սերիալի եզրափակիչ էպիզոդը` «Մանդալորեցի»։ Նա կլինի կինոպատման ոչ միայն ռեժիսորը, այլեւ շարունակության սցենարի հեղինակը։ Համահեղինակ կդառնա շոտլանդացի սցենարիստ Քրիստի Ուիլսոն-Քերնսը։ Նա ստացել է կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակը եւ առաջադրված է եղել «Օսկար»-ի «1917» ֆիլմի վրա աշխատանքի համար։
Բացի այդ՝ ամերիկացի դարամատուրգ Լեսլի Հեդլանդը մշակում է «Աստղային պատերազմներ» կինոպատման ներ սերիալը, որն առայժմ անուն չունի։ Բացի այդ՝ նա կդառնա նախագծի պրոդյուսերն ու շոուրանները։
Վայտիտին եւ Հեդլանդն առայժմ չեն հայտնել նախագծերի թողարկման ժամկետը։