Ռուս հայտնի դերսանուհի Տատյանա Վասիլեւան, որի մոտ երկկողմանի պնեւմոնիա է ախտորոշվել, պատմել է կորոնավիրուսի առաջին թեստի արդյունքների մասին։
«ՌԻԱ Նովոտսի»-ի հաղորդմամբ՝ COVID-19-ի թեստի արդյունքը բացասական է։ Վասիլեւան խոստովանել է, որ այս պահին ինքնազգացողությունը լավացել է։ Ընդ որում, նա մտադիր է կորոնավիրուսի եւս երկու թեստ հանձնել։
«Ինձ վատ չեմ զգում, բուժվում եմ։ Ինքնազգացողությունս լավացել է, ես շատ դեղեր եմ խմում, որպեսզի թոքերումս ամեն ինչ որքան հնարավոր է արագ կարգավորվի։ Առաջին թեստի արդյունքը բացասական է, սակայն հարկավոր է, ամենայն հավանականությամբ, եւս երկուսն անել։ Միայն թե չեմ կարողանում տնից դուրս գալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։