
«Не родись красивой» սերիալի աստղը Պյոտր Կրասիլովը հայտնել է, որ գտնվում է տանը եւ բուժվում է պնեւմոնիայի դեմ։
Դերասանը հայտնել է, որ մայիսի 5-ին իրեն վատ է զգացել եւ շտապօգնություն է կանչել։ Զննությունը ցույց է տվել, որ Կրասիլովը հիվանդացել է կորոնավիրուսով, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
StarHit-ը հայտնում է, որ նրա մոտ հիվանդությունը թեթեւ ձեւով է անցնում։ Դերասանին համապատասխան բուժում է նշանակվել։ Բժիշկները թոքերի տոմոգրաֆիայի եւ այլ հետազոտությունների անցկացումից հետո Կրասիլովին թույլ են տվել տանը մնալ։