
Բրիտանացի նկարիչ Բենքսին ցուցադրել է նոր աշխատանքը, որը նվիրել է բժիշկներին ու բժշկական անձնակազմին, որոնք պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ «Game Changer» գրաֆիտին հայտնվել է Հեմփշիր կոմսությունում Սաութհեմթոնի հիվանդանոցի միջանցքներից մեկում։ Սովորական Բեթմենն ու Սարդ մարդը զամբյուղի մեջ են, մինչ տղան տարված է մեր օրերի սուպերհերոսի՝ բուժքրոջ տեսքով տինիկով։ Նկարիչն բժիշկներին ուղերձ է հղել. «Շնորհակալություն ամենի համար, ինչ անում եք։ Հույս ունեմ, որ այդ նկարը այդ վայրն առավել վառ կդարձնի, նույնիսկ անկախ նրանից, որ այն սեւ-սպիտակ է»։
https://www.instagram.com/p/B_2o3A5JJ3O/?utm_source=ig_embed