Խայտառակ սխալ. Փաշինյանը և նրա աշխատակազմը չգիտեն, որ մայիսի 9-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը չէ. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խայտառակ սխալ. Փաշինյանը և նրա աշխատակազմը չգիտեն, որ մայիսի 9-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը չէ. antifake.am

Այսօր՝ մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին կարդում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում տեղադրված պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։

Ոչ վարչապետը, ոչ էլ նրա աշխատակազմը, փաստորեն, չգիտեն, որ մայիսի 9-ը Հարենական մեծ պատերազմի ավարտի և հաղթանակի օրն է (Մեծ հաղթանակ), ոչ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի և հաղթանակի օրը։

Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը համարվում է սեպտեմբերի 2-ը և այդ օրն էլ նշվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։

Այսպես, 1945թ. օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1 միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան կապիտուլացվեց և հենց այս օրն էլ նշանավորվում է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ և տոնվում որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օր։

Այս տարվանից Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը նշվելու է սեպտեմբերի 3-ին՝ այս տարվա ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքով կատարված փոփոխության համաձայն։

Վարչապետի աշխատակազմի կողմից այսքանով խայտառակությունը չի սահմանափակվել։ Նույն մամլո հաղորդարգրությունում այնուհետև նշվում է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներ»։

Որից հետո տեղադրված է ՌԴ նախագահի ու ՌԴ կառավարության նախագահի ուղերձները։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում նշված է.

Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի բոլոր քաղաքացիներին
 Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ։…։»

«Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ։…»:

antifake.am