Այսօր կանայք իրենք են բավականաչափ փաստակում, գերազանց կրթություն են ստանում, հրաշալի կարիերա ստեղծում, հետևում են իրենց: Մի խոսքով, ամեն ինչ իրենց ձեռքն են վերցնում, ուրեմն ինչո՞ւ իրենց ձեռքը չվերցնեն նաև սեփական անձնական կյանքը:
Եվ այո, ինչո՞ւ կանայք չեն կարող իրենց տղամարդուն ամուսնության առաջարկ անել: Սա կարող է փոքր-ինչ աննորմալ հնչել, բայց փաստացի շատ հաճախ հենց կանայք են սկսում հարսանիքի մասին խոսակցությունները, տղամարդուն բերում են այդ որոշմանը կամ պարզապես առաջարկում են պաշտոնականացնել հարաբերությունները:
Մի բան է, երբ դու ուզում ես ֆիլմային, ռոմանտիկ առաջարկություն ստանալ, և մեկ այլ բան, եթե քեզ համար միևնույն է: Այդ ժամանակ գլխավորն այն է, որ համոզվես, որ դու դա անում ես ճիշտ պատճառներով, ասենք` որովհետև մնացած ողջ կյանքդ ցանկանում ես անցկացնել այդ տղամարդու հետ, այլ ոչ թե՝ որովհետև պարզապես ամուսնանալու ժամանակն է: Եթե դա այդպես է, ուրեմն ահա թե երբ դու կարող ես նրան առաջարկել ամուսնանալ քեզ հետ:
- Երբ դու պատրաստ ես դա անել
Դու ամեն ինչ շատ լավ մտածել ու ծանրութեթև ես արել ու չես կասկածում, որ պատրաստ ես այդ քայլին: Տարօրինակ կլիներ, եթե նրան առաջարկեք ամուսնանալ, իսկ հետո փոշմանեք: Այնպես որ, լավ մտածիր:
- Երբ նա է պատրաստ դա անել
Եթե դուք արդեն բավականին ժամանակահատված եք գտնվում հարաբերությունների մեջ, դու արդեն պետք է զգաս, թե որքան է նա պատրաստ հաջորդ քայլին: Առաջարկությունը օգտագործել որպես նրա վրա ճնշում գործադրելու եղանակ ու նրան ստիպել անել այն, ինչին ինքը պատրաստ չէ, վատ գաղափար է:
- Քո տղամարդու մոտ կյանքի լավ շրջան է
Տղամարդը պետք է ֆինանսապես կայուն լինի, առանց աշխատավայրում կամ ընտանիքում լուրջ խնդիրներ ունենալու: Նա չպետք է իր վրա չափազանց մեծ ճնշում զգա, չպետք է չափից առավել շեղված լինի կողմնակի գործերի վրա:
- Դու հոգնել ես սպասելուց
Այո, դա բավականին լուրջ պատճառ է: Եվ այսպես, դու պատրաստ ես, կարծես թե նա էլ է պատրաստ: Դուք ամեն ինչ ունեք ընտանեկան կյանք սկսելու համար: Եվ դու մտածում ես, թե նա ինչու մինչ այժմ քեզ ամուսնության առաջարկ դեռ չի արել: Ուրեմն ինքդ դա արա: Դրա մեջ ոչ մի սարսափելի կամ ամոթալի բան չկա: Ծայրահեղ դեպքում դու իրավունք ունես իմանալ, թե նա ինչ է այդ մասին մտածում:
- Դու չես ուզում լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են
Եվ իսկապես, ո՞ւմ են պետք այդ բոլոր ավանդույթները, որ անպայման տղամարդը պետք է առաջարկություն անի: Այնպես որ, եթե դու ուզում ես, դա ինքդ արա: Եթե դու սիրում ես նրան, իսկ նա էլ` քեզ, ի՞նչ տարբերություն, թե ով ում կանի առաջարկություն: Դա քո կյանքն է ու քո ընտրությունը: Այնպես որ, բավական է վախենաս անել այն, ինչ ուզում ես:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը