
«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը միացել է ակցիային, որի շրջանակներում հայտնիներն ընթերցում են Հարի Փոթերի մասին պատմող առաջին՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի գլուխները:
Դեյվիդ Բեքհեմը, Սթիվեն Ֆրայը, Դակոտա Ֆանինգը, Էդի Ռեդմեյնը և այլ աստղեր կարդում են «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքը՝ յուրաքանչյուրն իր տանը: Այսպիսով նախագծի ստեղծողները կոչ են անում հանդիսատեսին չխախտել կարանտինի կանոնները և պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Գրքի առաջին գլուխն ընթերցել է Փոթերի մասին պատմող ֆիլմաշխարհի գլխավոր հերոսին՝ Հարի Փոթերին մարմնավորած Դենիել Ռեդկլիֆը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը