Կորոնավիրուսի վարակը դեպքերի մեծամասնությունում խոցում է շնչառական համակարգը, այդ պատճառով պանդեմիայի պայմաններում կարեւոր է ամրապնդել թոքերի առողջությունը:
Ծխելը
Ծխելու բացասական ազդեցության մասին բազմիցս խոսվել է: Ծխելը հատկապես խոցելի է դարձնում վարակների նկատմամբ, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի նկատմամբ:
Վարակման ռիսկը նվազեցնելու եւ բարդացումներից խուսափելու համար պետք է որքան հնարավոր է շուտ թողնել ծխելը:
Վարժություններ
Սպորտով զբաղվելն օգնում է լավացնել ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ մենթալ առողջությունը: Համարվում է, որ աէրոբիկան, կարդիո վարժությունները, յոգան օգնում են լավացնել թոքերի վիճակը:
Ջուր
Ջուրը կարեւոր դեր է խաղում մեր օրգանիզմի առողջության համար, այդ պատճառով օրական խորհուրդ է տրվում խմել 1-1,5 լիտր ջուր:
Նախապատվություն պետք է տալ մաքուր եւ չգազավորված ջրին: