
Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Զարուհի Բաբայանը սեւ բլուզ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերը, նախապատվություն է տվել նվազագույն շպարին՝ կարմիր շրթներկ ընտրելով։ Կերպարն ամբողջացրել են աքսեսեուարները՝ ականջօղերը։