
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան վառ գույնի զգեստ է կրում։ Նա հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որի ընթացքում ընդգծել է շուրթերը։ Երգչուհու կերպարը դուր է եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ Նրանց թվում են նաեւ երգչուհիներ Հռիփսիմե Հակոբյանն ու Անուշիկ Ալավերդյանը, որոնք գրել են. «Սիրուն»։