Ո՞ր դիմակն է վիրուսներից ամենից լավ պաշտպանում
Advertisement 1000 x 90

Ո՞ր դիմակն է վիրուսներից ամենից լավ պաշտպանում

Վիրուսների դեմ առավել լավ պաշտպանություն է ապահովում եռաշերտ մեկանգամյա օգտագործման դիմակը: Այսպիսի կարծիք է հայտնել թերապեւտ Լարիսա Ալեքսեեւան (Ռուսաստան):

Փորձագետի խոսքով՝ եռաշերտ մեկանգամյա օգտագործման դիմակը պատրաստված է «բժշկության բոլոր կանոններով», սակայն եթե մարդը ցանկանում է ավելի բարձրացնել իր պաշտպանվածության մակարդակը, պետք է բազմակի օգտագործման դիմակը փոխարինի մեկանգամյայով:

Իսկ ահա, մեկանգամյա օգտագործման մեկ դիմակի մշտական օգտագործումը վատ գաղափար է, ընդգծել է մասնագետը:

«Եթե օգտվեն միայն մեկ հերթապահ դիմակով, ապա ինչ-որ պահի դրա վրա կուտակված բոլոր վիրուսները կհայտնվեն մարդու օրգանիզմում, եւ պաշտպանության այդ միջոցի տերը ահռելի բեռ կստանա»,- ասել է Ալեքսեեւան:

Նրա խոսքով՝ 1,5-2 մետր հեռավորություն պահպանող դիմակով մարդու վիրուսով վարակվելու հավանականությունը վարակակրի հետ հանդիպելիս կազմում է ընդամենը 30 տոկոս: Եթե հիվանդ մարդը նույնպես դիմակով է եւ որոշակի հեռավորության վրա է գտնվում, ապա վարակվելու հավանականությունն ավելի փոքր է:

Ավելի վաղ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ամերիկացի մասնագետները հայտնել էին, թե որ գործվածքներն են ավելի լավ համապատասխանում տան պայմաններում պաշտպանական դիմակի պատրաստմանը: Պարզվել է, որ դիմակին ավելի լավ համապատասխանում է բամբակի եւ բնական մետաքսի կամ արհեստական շիֆոնի համակցությունը:

news.am