Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել են դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության եւ բուժման մասին:
Ինչպես հաղորդում է «НеМалахов» ալիքը, Էնգելգարդտի անվան մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը Պուտինին պատմել է, որ «Իմ չքնաղ դայակը» սերիալի աստղի հարազատներն իրենց են հանձնել ուռուցքի բջիջները, իսկ մասնագետներն արդեն վերցրել են վիրուսները, որոնք կարող են այն ոչնչացնել:
«Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից մշակված քաղցկեղի տերմինալ փուլի պայքարի դեմ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել Զավորոտնյուկի բուժման ընթացքում, – ընդգծել է Մակարովը:
Նա նաեւ նշել է, որ առայժմ այնտեղ իրավիճակն այնքան տագնապալի չէ, որ կիրառեն այդ տեխնոլոգիաները։