Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների, հոլովակների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում լողափնյա կերպարում է։ Նա վառ երանգի լողազգեստով է, ծովափին նստած գիրք է կարդում։ Հաղորդավարուհին հավաքել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենին գրել է․ «Բարի լույս)!!! Ասում եմ բոլորովին էլ վնաս չէ օրը սկսել ԵՐԱԶԵԼՈՒՑ։ Ծով, ծովի աղը, ծովաբույրը, ծովագիրքն ու ծովավազը… ծովամարդկանց, ծովամթերքները, ծովալիքներն ու ծովախաղաղությունը … ամեն-ամենն եմ կարոտել… Դուք Ծովը չե՞ք կարոտել ….կամ ամենից շատ ի՞նչն եք կարոտել)»։