Կորոնավիրուսը կարող է տեղակայվել աղիքներում և տարածվել կենսագործունեության թափոնների օգնությամբ: Այս մասին ասվում է չինացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքների բջիջները կարող են հեշտությամբ վարակվել կորոնավիրուսով և դառնալ օրգանիզմում կորոնավիրուսի նոր օջախ:
Դեռ պարզ չէ, թե որքան արագ կարող է կորոնավիրուսը տարածվել թափոնների միջոցով:
Հետազոտության հեղինակները նաև նշել են, որ չղջիկների աղիքները կայուն ռեզերվուար են կորոնավիրուսի պահպանման համար: Կա կարծիք, որ կենդանիների թափոնների միջոցով տարածվում է կորոնավիրուսը:
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ կորոնավիրւսով վարակվածների մոտ հայտնաբերվել է աղիքների անոմալ ախտաբանական վիճակ: