Կորոնավիրուսը հաղթահարած Բաբկինան ու Վասիլեւը վերադառնում են «Модный приговор» հաղորդման նկարահանումներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսը հաղթահարած Բաբկինան ու Վասիլեւը վերադառնում են «Модный приговор» հաղորդման նկարահանումներին

Երկու շաբաթ առաջ Նադեժդա Բաբկինան բառացիորեն համոզել է բժիշկներին նրան դուրս գրել, որպեսզի հարազատ պատերի ներքո շարունակի բուժումը: Զարմանալի չէ, հաշվի առնելով, թե ինչեր է ստիպված եղել երգչուհին վերապրել կլինիկայում․ արհեստական կոմա, վերակենդանացման բաժանմունք, գրեթե մեկ ամիս նա գամված է եղել մահճակալին։

«Այժմ Նադեժդա Գեորգիեւնայի հետ ամեն ինչ լավ է», – «StarHit»-ին ասել է նրա օգնական Ալեքսանդր Վելորը: – Այցելում է ֆիզիոթերապեւտիկ կլինիկա, ներարկումներ է անում: Փորձում է ավելի շատ հանգստանալ, բայց արդեն փորձեր է անում. բժիշկները չեն արգելել»։

Ի տարբերություն «ծանր» հիվանդ Բաբկինայի, նրա գործընկեր Ալեքսանդր Վասիլեւին այն բավականին հեշտ է տրվել. նորաձեւության պատմաբանը հիվանդությունը հայտնաբերել է վաղ փուլում եւ բժիշկները 10 օրում նրան ոտքի են կանգնեցրել։

«Արդեն վաղը մենք Նադեժդա Գեորգիեւնայի հետ վերադառնում ենք «Модный приговор» հաղորդման մեր աշխատանքներին, –  «StarHit»-ի հետ կիսվել է Վասիլեւը։ – Մայիսի 16-ին եւ 18-ին տեղի կունենան նկարահանումներ: Ես բացարձակապես առողջ եմ, թոքերս մաքուր են, բայց օրը մեկ անգամ տեղի է ունենում ակամա հազ։ Ջերմությունս 36.6 է, առույգ վիճակում եմ։ Ստուդիայում կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցառումները»։

Բացի դիմակներից ու ձեռնոցներից, հաղորդման խմբագիրները խնդրել են առավելագույնս կրճատել ստուդիայում ներկա մարդկանց թիվը: Օրինակ՝ հաղորդավարներին խորհուրդ են տվել հրաժարվել ադմինիստրատորների, վարորդների եւ այլ անձնակազմի օգնությունից։

Վասիլեւը երախտագիտությամբ է հիշում Կոմունարկայի հիվանդանոցի պատերի ներքո անցկացրած ժամանակը: Բժիշկների ուշադրությունը, համեստ, բայց հինգ անգամյա սնունդը, ճիշտ ընտրված բուժումը եւ 10 կաթիլայինները, որոնք օգնել են նրան վերականգնվել: «Հակամարմինների թեստ ես դեռ չեմ արել, բայց պլանավորում եմ ապագայում»,- շարունակում է Ալեքսանդր Ալեքսանդրովիչը:

Նորաձեւության պատմաբանը այժմ խորհուրդ չի տալիս նրանց, ովքեր բավարար են զգում եւ կարող են բուժվել տանը, գնալ կլինիկա հետազոտության: Նրա խոսքով՝ հիվանդների հոսքը թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի մեկ սարքի վրա այնքան մեծ է, որ դրանք չեն հասցնում ախտահանել:

style.news.am