Ամերիկացի դերասանուհի, «Ընկերներ» հանրահայտ սերիալի աստղ Քորթնի Քոքսը Էլեն Դեջեներեսի հետ օնլայն զրույցի ընթացքում նշել է, որ չի հիշում, թե ինչպես էին անցնում սերիալի նկարահանումները:
«Ես միայն հիշում եմ, որ շատ զվարճալի էր, և ես սիրում եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ»,- նշել է 55-ամյա դերասանուհին:
Նա նաև հայտնել է, որ կարանտինի ընթացքում որոշել է վերանայել «Ընկերներ» սերիալի բոլոր եթերաշրջանները և արդեն ավարտել է առաջինը:
«Առաջին եթերաշրջանն իսկապես լավն է: Ինձ շատ դուր եկավ Գոհաբանության օրվա սերիան, այն դեռ իմ ամենասիրելին է»,- նշել է Քորթնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը