
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին շրջանում Իսպանիայում է գտնվում, մոխրագույն շապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում է խոշոր ականջօղը։ «Կյանքն այն է, ինչ քեզ հետ տեղի է ունենում, երբ դու զբաղված ես այլ ծրագրեր կազմելով. Ջոն Լենոն»,- մեկնաբանություններում գրել է նա։