«Խոհանոցը» սերիալի աստղը հաղթահարել է կորոնավիրուսը
Advertisement 1000 x 90

«Խոհանոցը» սերիալի աստղը հաղթահարել է կորոնավիրուսը

Ռուս դերասանուհի Մարիա Գորբանը, որը հայտնի է «Խոհանոց» սերիալում կատարած դերով, պատմել է, որ բուժվել է կորոնավիրուսից։ Դերասանուհին խոստովանել է, որ իր ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինքը հիվանդացել է դեռ երեք շաբաթ առաջ։

«Ես հիվանդացել եմ երեք շաբաթ առաջ։ Կային ջերմություն ու կոտրվածություն ամբողջ մարմնում։ Հազ սկսվեց, եւ ես, իհարկե, վազեցի թեստ եւ համակարգչային տոմոգրաֆիա անելու։ ՀՏ-ն թոքերի 8 տոկոս բորբոքում ցույց տվեց»,- Instagram-ում գրել է Գորբանը։

https://www.instagram.com/p/CAP6jGHpEER/?utm_source=ig_embed