Նազենի Հովհաննիսյան. «Հայաստանն ասես Երկնքից պոկված մի կտոր լինի… դրախտավայր…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նազենի Հովհաննիսյան. «Հայաստանն ասես Երկնքից պոկված մի կտոր լինի… դրախտավայր…»

Նազենի Հովհաննիսյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Տեղերի կամ Դղերի ճանապարհին… Հայաստանն ասես Երկնքից պոկված մի կտոր լինի… դրախտավայր…

Հ.Գ. Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Ազատամարտիկները գալիս էին այստեղ բուժվելու…, իսկ 12-րդ դարից կանգուն Տեղերի վանքը` Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցով, զորությամբ աղոթքդ տեղ է հասցնում:
Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը, որտեղ ապաքինվում էին հայ փառապանծ մարտիկները։

Մյուս կողմից Բյուրականն է:

Իսկ Տեղերից ամենագեղեցիկը երևում է Արարատ լեռը` մարդու ափի մեջ»:

https://www.instagram.com/p/CAURoeSn90d/