Ֆիլմերի ցանկը, որոնք արգելված են լայն ցուցադրման Թուրքիայիում, հրապարակել է թուրքական Sondakika.com պարբերականը։ Ամեն դեպքում, թուրք հանդիսատեսը գտնում է արգելքը շրջացնելու միջոցներ եւ ժապավենները նայում կա՛մ համացանցում, կա՛մ հատուկ մասնավոր հեռուստաալիքներում։
Արգելված ժապավենների հնգյակում է հայտնվել նաեւ «Արարատը»՝ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը նկահարահանվել է 2002թ.-ին, Թուրքիայում մասնավոր հեռուստաալիքով ցուցադրվել՝ 2006թ.-ին։ Ժապավենում գլխավոր դերերից մեկը կատարել է մաեստրո Շառլ Ազնավուրը։
Թուրքիայում արգելված ֆիլմերի ցանկում են Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթացը» (1978թ.), Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» (2013թ.), Դեւիդ Լինչի «Լոուրենս Արաբացին» (1962թ.) եւ Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկա» (1963թ.) ժապավենները։