«Жить здорово» հաղորդման ընթացքում բժիշկ-թերապեւտ Ելենա Մալիշեւային է դիմել Արմինե անունով հայուհին, որն արդեն հուսահատվել էր ողնաշարի ցավի դեմ բուժումից։ Նա նշել է, որ «Жить здорово» հաղորդումն ապաքինման իր վերջին հնարավորությունն է։
«Ինձ համար ապրելը տանջալից է։ խնդրում եմ, օգնեք ինձ»,- նշել է Արմինեն։ «Жить здорово» հաղորդման մասնագետներն օգնել են կնոջը, իսկ վերջինս նրանց «Աստծո կողմից ուղարկվածներ» է անվանել ու շոուի նկարահանումներին եկել է արդեն իսկ ավելի լավ վիճակում ցուցաբերված օգնությունից հետո։
Հաղորդման վարող Ելենա Մալիշեւան, կնոջ հետ խոսելով ֆիզիկական ակտիվության կարեւորության մասին, պատմել է իր հայ հարսի մասին։«Ես շատ եմ սիրում հայերին, քանի որ իմ ավագ որդու կինը հայ է։ Հիանալի աղջիկ, հիանալի։ Նա մեզ երկու թոռ է պագրեւել, իսկ հիմա հղի է երրորդով։ Նա, իհարկե, երիտասարդ է Արմինեից, նա ամբողջ ընթացքում ֆիզիկական ինչ-որ ծանրաբեռնվածությամբ է զբաղված։ Եվ դա շատ ճիշտ է, այդ պատճառով հուսախաբ մի արեք, հայեր»,- ասել է նա։