
Իրապատում-շոուի հայտնի մասնակից, գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը թեժ լուսանկարներ է հրապարակել՝ որոշելով էքպերիմետներ անել արտասովոր կերպարի հետ։ Հրապարակման մեկնաբանություններում նա նշել է, որ հագնվել է, սակայն գնալու տեղ չունի։
Լուսանկարների շարքը հայտնվել է նրա Instagram-յան էջում։ Կադրերում Քիմը սպիտակ բիկինի է կրում՝ ցուցադրելով կազմվածքը։ Քարդաշյանի կերպարն ամբողջացրել են գեղեցիկ սանրվածք ու կոշիկները։
Splentnik-ի հաղորդմամբ՝ Քիմի կերպաը նման է Քրիստինա Անգիլերայի կերպարին, որով նա հանդես էր գալիս իր կարիերայի վերելքին։ Նմանատիպ կերպարով նա հայտնվել է 2000-ականներին հայտնի «Dirrty» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, իսկ հետո հաճախ է այսպիսի կոստյումներով բեմ բարձրացել։
Ի դեպ, Քրիստինա Ագիլերայի կերպարը Քիմից առաջ կրկնօրինակել էր նրա կրտսեր քույրը՝ 22-ամյա Քայլի Ջենները։ 2016թ.-ին իրապատում-շոուի աստղը նմանատիպ հագուստ է կրել Հելոուինին, իսկ հետո լուսանկար էր հրապարակել Instagram-ի իր էջում՝ նշելով Քրիստինա Ագիլերային։ Երգչուհին գնահատել էր Քայլի կերպարանափոխությունն ու նրան նույնիսկ հրավիրել այդ կերպարով ներկա լինել իր ծննդյան տոնի առիթով կազմակերպված տոնին։