Մայրիկների մասին շատ ու շատ սերիալներ կան, մենք առանձնացրել ենք դրանցից այնպիսիք, որոնք կարդարացնեն տարբեր ճաշակի մարդկանց սպասելիքները։ Դե ինչ, կարդացեք ու գտեք ձեր սերիալը։
«Little Fires Everywhere»
Մինի սերիալը ստեղծվել է ժամանակակից գրող Սելեսթա Քինգի վեպի մոտիվներով, որը 2017 թվականին դասվել է բեսթսելերների ցանկին:
Սերիալը բացարձակապես տարբեր մամաների մասին է, որոնք ունեն տարբեր պատկերացումներ դաստիարակության ու երեխաների հետ փոխհարաբերվելու մասին։ Նրանք ապրում են նույն փոքրիկ քաղաքում, բայց բոլորովին տարբեր պայմաններում: Մեկը ապահովված է, ունի շքեղ տուն, վայելում է կյանքը, բայց կարծես վանդակի մեջ լինի, իսկ երկրորդն ապրում է ավելի համեստ պայմաններում, բայց ազատ է։
Այս երկու տարբեր կանանց միավորում և ձգում է բնավորությունների և նախասիրությունների տարբերությունները և մայրությունը…
«Big Little Lies»
Այս սերիալն օրինակ է, թե ինչպես կանայք կարող են միմյանց վրա հույս դնել, միմյանց օգնել, աջակցել ու միասին միշտ լավ ժամանակ անցկացնել: Այստեղ գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրն ունի իր հրեշները՝ մեկը ֆիզիկական բռնության զոհ է, մյուսը սեռական ոտնձգության, մյուսը դավաճանում է ամուսնուն՝ թվարկել կարող ենք անվերջ: Այս ամենը հանգեցնում են մի մարդասպանության, որի հեղինակին դժվար է կռահել: Թեև հետաքրքիր է բացահայտել, թե ով է մարդասպանը, այս կանանց հետևելը նույնպես ուշագրավ է: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաղթահարել իր դժվարություններն ու ուժեղ լինել իրեն հատուկ ձևով:
…Եվ նրանց բոլորին միավորում է նաև մայրությունը, հերոսուհիները վառ օրինակ են առ այն, որ յուրաքանչյուր մայր պատրաստ է գնալ բոլոր հնարավոր ու անհնարին քայլերին՝ հանուն իր երեխաների։
«The Marvelous Mrs. Maisel»
Նախորդ դարի 50-ականներ, Նյու Յորք: Գեղեցիկ տնային տնտեսուհի Միրիամ Մեյզլը սիրում և հոգ է տանում ամուսնու և երեխաների մասին: Ընտանիքի հայրը՝ Ջոելը երազում է հայտնի կատակերգու դառնալ, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվում: Նա լքում է ընտանիքը՝ հայտարարելով, որ սիրահարվել է ուրիշ կնոջ: Հուսահատ Միրիամը ցանկանում է վրեժ լուծել դավաճան ամուսնուց, սակայն չգիտի, թե ինչպես դա անել: Շուտով իրադարձությունները զարգանում են ի օգուտ Միրիամի:
«Modern Family»
Սերիալ ոչ միայն մամաների, այլ առհասարակ ընտանիքի ու ընտանեկան հարաբերություննեի մասին։ Սերիալը պատմում է մեծ ամերիկյան ընտանիքի մասին, որի տարբեր անդամներ տարբեր կյանք, նախասիրություններ, խենթություններ և սեփական ընտանիքներն ունեն: Ընտանիքի հայրն ամուսացել է կոլուբիացի գեղեցկուհի Գլորիայի հետ, որը որդի ունի, դուստրն իր սեփական մեծ ընտանիքն ունի՝ ամուսին, երեխաներ, իսկ որդին հոմոսեքսուալիստ է և ամուսնացած է: Նրանք փոքրիկ դուստր ունեն: Մի խոսքով հումորային, գունեղ, ուրախ, ջերմ ու սիրվող սերիալ, որի ամեն մի հերոս ձեզ կստիպի ծիծաղել, սիրել կյանքն ու ձեր սեփական ընտանիքը:
«The Act»
«The Act» մինի-սերիալւ պատմում է հոգեկան խանգարումներ ունեցող կնոջ մասին։ Սերիալի հիմքում իրական պատմություն է։ Դի-Դի Բլանչարդ իդելական մայր էր, որը միայնակ խնամում էր իր հիվանդ դստերը՝ Ջիպսիին։Անվասայլակի վրա նստած աղջկա հիվանդությունների քանակը անհաշվելի էր. նա անցել էր քաղցկեղի միջով, չէր քայլում, սնվում էր միայն սնուցման զոնդի միջոցով, տեսողության ու լսողության հետ կապված խնդիրներ ուներ ու բազմաթիվ վիրահատությունների միջով էր անցել։Դի-Դին տանում էր դստերը հիվանդանոցներով, գումարներ էր հավաքում նրա համար, դիմում էր տարբեր կազմակերպությունների՝ աջակցություն ստանալու նպատակով։ Բոլորը վստահ էին՝ Դի-Դին անում է հնարավոր ու անհնարին ամեն բան դստեր համար։ Սակայն դա բացարձակապես այդպես չէ… ի՞նչ էին թաքցնում Բլանչարդները և արդյո՞ք Ջիպսին այդքան հիվանդ էր՝ դիտեք սերիալում։
vnews.am