
ԱՄՆ-ում Լաբրադոր ցեղատեսակի շանը շնորհվել է գիտությունների դոկտորի պատվավոր կոչում: Այս մասին հաղորդվել է ТСН-ի ռեպորտաժում:
Դեպքը տեղի է ունեցել Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում: Լաբրադոր շունն արդեն 6 տարի օգնում է տեղի ուսանողներին:
Կենդանին օգնում է հաղթահարել հոգեբանական խնդիրները: Նա մասնակցել է 7,5 հազար կոնսուլտացիայի:
Լաբրադորն «աշխատել է» դեպրեսիա, անհանգստություն և հաղորդակցման խնդիրներ ունեցող երիտասարդների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը