Ամերիկացի փոփ երգչուհի Քեթի Փերրին նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ Daisies երգի հիման վրա: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի պայմաններում երգչուհին տեսահոլովակը նկարահանել է բնության գրկում: Նոր տեսանյությում, որը հրապարակվել է երգչուհու յութուբյան ալիքում, Քեթին մերկ է ներկայացել:
«Ես այս երգը գրել եմ մի քանի ամիս առաջ, որպես կոչ՝ հավատարիմ մնալու այն ընթացքին, որը մենք մեր առջև դրել ենք, անկախ նրանից, թե ինչ կարող են մտածել մյուսները: Վերջերս այն ինձ համար նոր նշանակություն է ձեռք բերել, հաշվի առնելով այն, ինչ ապրում է ամբողջ աշխարհը»,- մեկնաբանել է երգչուհին:
Տեսահոլովակի ռեժիսորը Լիզա Վոլոշինն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը