Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ապրում են՝ խստորեն հետևելով բարոյական նորմերին: Հոգատար են, տանել չեն կարողանում սուտը: Հրաշալի հասկանում են՝ ինչի կարող է հանգեցնել անազնվությունը, ձգտում են, որքան հնարավոր է՝ խուսափել դրանից: Առատաձեռն են, միշտ աշխատում են օգնել մարդկանց, ովքեր հետաքրքրում են իրենց, և երբեք չեն կարող դավաճանել նրանց:
Առյուծ: Կարող են կեղծավոր թվալ, բայց ազնիվ են, չեն կարողանում հասկանալ՝ ինչու են մարդիկ ցանկանում անազնիվ ու փակ ապրել: Տանել չեն կարողանում սուտը, սուտն ու անազնվությունը դիտարկում են՝ որպես հարձակում սեփական անձի նկատմամբ, և զայրանում են, երբ կարծում են, որ ինչ-որ մեկն իրենց մոլորեցնում է:
Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են սուտը: Ճանաչում են կեղծավոր մարդկանց, տանել չեն կարողանում նրանց: Կարիճները սուտը թուլության նշան են համարում: Հավատարիմ են, չեն պատրաստվում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել՝ հանուն սեփական շահի: Երբ Կարիճները շահերի բախում են տեսնում, ազնվորեն ասում են դրա մասին:
Ջրհոս: Համբերատար են, ներող, կարողանում են տեսնել իրավիճակի բոլոր կողմերը: Մի ստեք Ջրհոսներին. նրանք կբացահայտեն սուտն ու չեն ների ձեզ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են ճշմարտությունը, տանել չեն կարողանում դավաճանությունը:
Ձկներ: Կարող են չափազանց անկեղծ լինել, նույնիսկ, եթե դա վնասում է իրենց: Երբեք չեն թաքցնում իրական զգացմունքները, կարող են մեղավոր լինել հանցագործության կատարման մեջ, բայց կարող եք վստահ լինել, որ նրանք ազնիվ են:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը