Սմարթֆոնից իսկապես ճառագայթում տեղի է ունենում, բայց այն արդյո՞ք վտանգավոր է: Մասնագետներն այս հարցում առայժմ միասնական կարծիքի չեն: «Պրայմ» գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Քիմիական ֆիզիկայի խնդիրների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների թեկնածու Սվետլանա Աֆանասևան (Ռուսաստան):
Նրա խոսքով՝ աշխատելու ժամանակ ցանկացած սարք, այդ թվում՝ սմարթֆոնը, էլեկտրամագնիսական ճառագայթում ունի: Մեծ չափաքնակների դեպքում այդ ճառագայթման ազդեցությամբ օրգանիզմի մոլեկուլները սկսում են ավելի արագ տատանվել և տաքանալ: Սակայն, ինչպես պնդում է մասնագետը, սմարթֆոնից ճառագայթումն այնքան փոքր է, որ չի կարող բարձրացնել մարդու մարմնի ջերմությունը:
Մի քանի հետազոտողներ, սակայն, կարծում են, որ հեռախոսից ճառագայթումը կարող է մեծացնել ուղեղի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հարկ է նշել, որ այս հարցում գիտնականների կարծիքները տարբեր են:
Մասնագետի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2011 թվականի հաշվետվության մեջ ռադիոհաճախություններում, ներառյալ բջջային կապը, էլեկտրամագնիսական ճառագայթումը դասվել է 2B կարգին:
«Այսինքն՝ ագենտներին, որոնք գուցե մարդու համար քաղցկեղածին են»,- նշել է Աֆանասևան՝ հավելելով, որ այս կարգի մեջ են մտնում նաև ալոե վերան և թթու դրած բանջարեղենը:
Արժե, այնուամենայնիվ, զանգերի քանակը կրճատել, որ հեռախոսը գլխին մոտ պահվի նվազագույն չափով, խորհուրդ է տվել մասնագետը: