Ռեփեր Ջիգանի (իսկական անունը՝ Դենիս Ուստիպեմկո-Վայնշտեյն) կինը՝ Օքսանա Սամոյլովան, որը դիմել է ամուսնալուծության համար, զույգի հնարավոր վերամիավորման մասին լուրերի ֆոնին պաշտոնական հայտարարություն է արել։ Օքսնանան Instagram-ում անկեղծ հրապարակում է արել ամուսնու ու որդու հետ լուսանկարի տեղադրումից հետո։
«Ահա մի քանի փաստ, որոնց մասին մշտապս խոսում են լրատվամիջոցները. մենք տունը չենք վաճառում եւ երբեք մտադիր չենք եղել վաճառել, դա պարզապես ինչ-որ մեկը հորինել է։ Հիմա, իսկապես, ամուսնալուծության գործընթաց է ընթանում։ Առայժմ միասին ենք ապրում։ Մենք նախկինի նման մեր երեխաներին սիրող մայր ու հայր ենք։ Ես չեմ տառապում, չեմ տանջվում, դեպրեսիա չունեմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Ես չեմ զայրանում եւ չեմ նեղանում, ինձ համար պարզապես միեւնույնն է։ Հրաշալի ենք շփվում. մենք 10 տարի նման խնդիր չենք ունեցել եւ հիմա էլ չունենք։ Մնացած ամեն ինչ մեծ հարցականի տակ է»,- նշել է նա։