Համացանցում մեծ հայտնիություն է ձեռք բերում նոր ֆլեշմոբը։ Gradient հավելվածի միջոցով օգտատերերը, այդ թվում հայտնիները, ներբեռնում են իրենց լուսանկարներն ու տեսնում, թե որ կենդանուն են ավելի նման։
Շոումեն Միխայլի Գալուստյանը, ըստ հավելվածի, երեք կենդանու է նման՝ գամփռ, խոզ եւ պանդա։ «Ինչպե՞ս հասկանալ սա»,- զայրացել է կատակերգուն։

Գալուստյանի հետեւորդները կարծիք են հայտնել, որ նա չափազանց բազմակողմանի մարդ է։

Իսկ Քսենիա Բորոդինան լրջորեն զարմացել է. հավելվածը նրան նմանեցրել է պանդայի, կատվի ու կենգուրուի։ Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ հավելվածի արդյունքները չափազանց անսպասելի են։
https://www.instagram.com/p/CApjLLZIpPO/?utm_source=ig_embed
Ռեփեր Տիմատիին (Տիմուր Յունուսով) շիմպանզեի հետ նմանությունը զայրացել է։ Նա հայտարարել է, որ այլեւս չի օգտագործի այս ծրագիրը։







