
Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: Թուրքիայի հյուսիս-արևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը: Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում: