В հեպատիտի դեմ դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի թեթեւ ձեւի բուժման ժամանակ: Սթենֆորդից գիտնականների կարծիքով՝ այն կօգնի ուժեղացնել հիվանդների իմունային համակարգը:
Նախատեսվում է մոտ ժամանակում անցկացնել այս դեղի կլինիկական փորձարկումներ, հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Դեղամիջոցը պարունակում է բնական սպիտակուցի արհեստական ձեւը, որն օրգանիզմին օգնում է վերահսկել շնչառական հիվանդությունները՝ իմունիտետը «մոբիլիզացնելով» վարակման հատվածի շուրջը: Գիտնականները հուսով են այս դեղի միջոցով մեծացնել ապաքինման արագությունը եւ նվազեցնել վիրուսի տարածվելիությունը:
«Եթե վիրուսի տարածումը սահմանափակվի, կնվազի այն վարակվածի ընտանիքի անդամներին փոխանցելու հավանականությունը, եւ սա վճռորոշ նշանակություն ունի համաճարակային հիվանդությունների տարածման վերահսկման համար»,- ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Ուինդերթ Սինգը:
Նա հավելել է, որ հիվանդության անգամ թեթեւ ընթացքի դեպքում նոր կորոնավիրուսը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել եւ բերել անաշխատունակության կորստի:
Դեղի մեջ պարունակվող սպիտակուցի հանդեպ զգայուն ռեցեպտորները գտնվում են թոքերում եւ աղիներում. օրգաններ, որոնք ավելի շատ են ենթակա կորոնավիրուսի հետեւանքով վնասվելուն, նշում են Սթենֆորդից գիտնականները: