
Ալժիրի ազգային պարկերից մեկում լուսանկարել են աշխարհի ամենաանորսալի կատվին: Այս մասին հաղորդում է NDTV կայքը:
Հյուսիս-արևմտյան աֆրիկյան հեպարդին նկատել են առաջին անգամ 2010 թվականից ի վեր: Կենդանին ներառված է Կարմիր գրքում և գտնվում է ամբողջական ոչնչացման եզրին:
Գիտնականները կենդանուն նկարել են Ատակոր հրաբխային դաշտում, որի գագաթների բարձրությունը հասնում է երեք հազար մետրի: Հնդկական անտառային ծառայության սպա Սուսանթա Նանդան նույնպես կիսվել է հազվագյուտ գիշատչի լուսանկարով՝ նշելով, որ սա աշխարհի ամենաանորսալի կատուն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը