ԽՈՅԵՐ
Այսօր դուք կտխրեք՝ հիշելով այն ժամանակները, երբ դեռ չգիտեիք ձեր սիրելիի թերությունների մասին:
ՑԼԵՐ
Այսօր կին Խոյերի բախտը կբերի: Սիրելիի հետ գնացեք խանութ, եւ նա անպայման կգնի ձեր հավանած բլուզը, դեռ մի բան էլ՝ ավել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին ձեր աչքերում կկարդա այն բոլոր զգացողությունները, որոնք կան ձեր հոգում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան լավ երեկոն՝ լավ մարդկանց ընկերակցությամբ: Այսօր դուք նման երեկո կունենաք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Չանհանգստանաք, եթե հանկարծ այսօր զանգահարեք ձեր ընտանիքի անդամներին, իսկ նրանք չպատասխանեն: Պարզապես մարդիկ երբեմն զբաղված են լինում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօրը կլինի ձերը, եթե կարողանաք այն ճիշտ տնօրինել: Նվիրեք օրը սիրուն եւ քնքշանքներին, եւ այդ դեպքում հոգու եւ մարմնի տոնն ապահովված է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր արժե ուշադիր լսել այն ամենն, ինչ կասի ձեզ ձեր սիրելին: Միգուցե նա բացի ձեր աչքերը ինչ-որ հացի վերաբերյալ կամ ասի այն, ինչ դուք վաղուց էիք ցանկանում լսել նրանից:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելիս աշխատեք չափը չանցնել, պահպանել ձեր հավասարակշռությունն ու չանցնել քաղաքավարության սահմանները, թեեւ դա կարող է եւ անհնարին թվալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր եւ ձեր ընտանիքի անդամների մոտ աշխատանքի ծարավ կառաջանա: Եվ եթե դա ավարտվի միայն ֆիզիկական աշխատանքով, ապա ձեր բախտը կբերի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք դժվարությամբ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում եւ չեք հասկանա, թե ինչ է կատարվում: Միակ մարդը, ում վրա դուք կարող եք հույս դնել, ձեր սիրելին է:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի հասկանալ ձեզ, այդ իսկ պատճառով ձեր ցանկացած նոր քայլը նրա համար կլինի անսպասելի:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին կհասկանա, որ այն ամենն, ինչ նա արել է ձեզ համար, չի թողել ձեզ վրա այն ազդեցությունը, որը նա կցանկանար տեսնել: