
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը վառ կարմիր բլուզ ու ջինսե տաբատ է կրում։ Նա գանգուր մազերով է ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղ եւ մատանիներ։ Հրապարակմանը կից Հասմիկը հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Կցանկանա՞ք, որ ժամանակը կանգ առնի հենց այս պահին»։