Մթերքի 9 համադրություն, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մթերքի 9 համադրություն, որոնք կարող են վտանգավոր լինել առողջության համար

Fithacker.ru կայքը գրում է, որ մեր օրերում շատ են խոսում առողջ սննդի մասին։ Բայց արդյոք վստա՞հ եք, որ իրականում գիտեք, թե ինչը կարող է վտանգ նեկայացնել օրգանիզմի համար։ Մենք հստակ գիտենք, որ որոշակի մթերքը կարող է վտանգավոր լինել մեր առողջության համար, բայց ուշադրություն չենք դարձնում այն հանգամանքին, թե որքանով են դրանք վտանգավոր, երբ միաժամանակ ենք օգտագործում։

Մրգերը հիմնական սնունդի հետ համադրելը կամ դրանից անմիջապես հետո ուտելը

fruit-basket-sarah-barker-e1425305707978

Մրգերն արագ են մշակվում օրգանիզմում և հասնում աղիներ։ Բայց երբ դրանք միանում են հատիկավորների, մսի կամ ապուրների հետ, դրանք նյութափոխակության համակարգում ավելի երկար են մնում։ Դա վնասում է աղիների պատերը և կարող է մի շարք խնդիրների հանգեցնել։

Կենդանական սպիտակուց և օսլա

dirk-vorderstrabe-spaghetti-meatballs-e1425305565563

Կենդանական սպիտակուցն ու ածխաջրերը, որոնք միաժամանակ են օգտագործվում, ոչ մի կերպ չեն կարողանում համատեղվել։ Արդյունքում՝ կարող է առաջանալ անհարմարության զգացողություն և գազեր աղիներում։

Ցիտրուսային մրգեր և դեղամիջոցներ հազի դեմ

limes-troy-tolley-e1425305860437

Հազի դեմ դեղամիջոցներ ընդունելու դեպքում պետք է հրաժարվել ցիտրուսային մրգերի օգտագործումից։ Դրանք մեծացնում են կողմնակի ազդեցության առաջացման հավանականությունը։

Տոմատ և կարտոֆիլ

russellstreet-pizza-e1425306429806

Տոմատն ածխաջրերի հետ համադրելու դեպքում կարող է որոշ անցանկալի հետևանքներ առաջացնել։ Այս դեպքում մեծանում է մթերքի նորմալ չմշակվելու հավանականությունը, և որովայնում ծանրության զգացողություն է առաջանում։

Մրգեր և յոգուրտ

suanie-berries-yoghurt-e1425306597459

Մրգերի և կաթնամթերքի համադրությունը կարող է վատ հետևանքների պատճառ դառնալ։ Այսպիսի սնունդը ծանրաբեռնում է նյութափոխանակության համակարգը և ալերգիայի նշանների առաջացման պատճառ դառնում։ Եթե որոշել եք համադրել միանգամից մի քանի միրգ, ապա նախանշաններն ավելի արագ և ինտենսիվ կերպով կարող են ի հայտ գալ։ Ավելի լավ է ընտրել բնական յուգուրտ։

Հացահատիկային բույսեր և կաթ։ Սրանք անհամատեղելի են

jonathan-lin-wheaties-e1425306847643

Սրանք պարունակում են էլեմենտներ, որոնք համադրության դեպքում դառնում են մարմնի լարվածության պատճառ և առաջացնում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում։ Այսպիսի նախաճաշը հանգեցնում է նրան, որ ամբողջ օրվա ընթացքում որևէ «վնասակար» բան ուտելու ցանկություն է առաջանում։

Գինի և պուդինգ

pudding-e1425307019999

Այս համադրությունը դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Արդյունքում՝ կարող եք շատ արագ քաշ հավաքել։ Ավելի լավ է գինին բանջարեղենի հետ համադրել։

Բուրգեր և կարտոֆիլ ֆրի

joey-california-whopper-e1425307329517

Այս երկուսը համադրելու պարագայում կարող են առաջացնել բորբոքում և արագացնել ծերացման գործընթացը։ Օգտագործելիս միշտ մտածեք՝ արդյոք մեծ չէ՞ այն գինը, որ վճարում եք կարճ հաճույքի համար։

Թխվածք և մրգային հյութ

orange-muffins-e1425307510945

Այսպիսի նախաճաշը, նախ՝ մեծ քանակով բակտերիաներ է պարունակում։ Այն հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացման։ Երկրորդ՝ այսպիսի նախաճաշը կարող է հանգեցնել էներգիայի կորստի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը